Նկարչի աչք
Ավարտել եմ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը որպես նկարիչ։ Կոմպոզիցիան, գույնը և ձևը իմ հիմքն են։
Բրենդային ինքնություն, որը մնայուն է
01Էկրանին · Բրենդինգ6 տարի է՝ կառուցում եմ բրենդային ինքնություններ, փաթեթավորում և վիզուալ համակարգեր՝ Հանրային Հեռուստաընկերությունից և Օպերայի թատրոնից մինչև անկախ ստարտափներ։ Աշխատում եմ քիչ, բայց ճշգրիտ տարրերով՝ որպեսզի բրենդը ճանաչվի մեկ հայացքից և նույնքան ուժեղ աշխատի պիտակի, աֆիշի և էկրանի վրա։
Դիզայն, որը ոչ միայն գեղեցիկ է, այլև վաճառում է։




















Ավարտել եմ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը որպես նկարիչ։ Կոմպոզիցիան, գույնը և ձևը իմ հիմքն են։
Մտածում եմ ոչ միայն գեղեցկության, այլև մարքեթինգի մասին՝ ինչպես բրենդը կաշխատի վաճառքի համար։
Աշխատել եմ Հանրային հեռուստաընկերության, Օպերայի և բալետի ազգային թատրոնի, Eurovision-ի նախագծերի վրա։ Նույն մոտեցումն եմ բերում ամեն բիզնեսի՝ մեծ թե փոքր։
Ցուցանակից ու փաթեթից մինչև Instagram՝ բրենդդ ամենուր նույն ձայնով է խոսում։
Նախագծի վերջում ստանում ես բոլոր աղբյուր ֆայլերը։ Հարցերիդ պատասխանում եմ 1 աշխատանքային օրվա ընթացքում։
Քո լոգոն ստեղծում եմ զրոյից՝ առանց շաբլոնների ու AI գեներացիայի։
Լոգո, որը հիշվում է մեկ հայացքից
Ամբողջական բրենդի ինքնություն
Փաթեթ, որը դարակի վրա առաջինն է նկատվում
Գրքեր, ամսագրեր, կատալոգներ
Անուն, որը հեշտ է հիշվում
Պոստերի և ռիլերի վիզուալ համակարգ
Լրացնում ես կարճ բրիֆը, 1 աշխատանքային օրում ստանում ես գնառաջարկ։
50% կանխավճարից հետո սկսում եմ հետազոտությունը՝ քո բիզնեսը, մրցակիցները, լսարանը։
Ներկայացնում եմ 3 կոնցեպտ, դու ընտրում ես ուղղությունը։
2 ուղղման փուլ ընտրված կոնցեպտի վրա, մինչև ամեն ինչ իր տեղում լինի։
Մնացած 50%-ից հետո ստանում ես բոլոր source ֆայլերը։
Articles are in Armenian



Սովորաբար 2–3 շաբաթ՝ բրիֆից մինչև վերջնական ֆայլեր։ Ժամկետը կախված է նաև նրանից, թե որքան արագ ենք համաձայնեցնում կոնցեպտները։
4–6 շաբաթ։ Այն ներառում է լոգոն, գույները, տառատեսակները, գրաֆիկական տարրերը, կիրառությունները և բրենդբուքը։
Ներկայացնում եմ 3 կոնցեպտ։ Ընտրածդ ուղղության վրա կա 2 ուղղման փուլ։
50% կանխավճար՝ աշխատանքը սկսելուց առաջ, և 50%՝ նախագծի վերջում, վերջնական ֆայլերը ստանալուց առաջ։
Բոլոր source ֆայլերը. AI, SVG, PDF, PNG։ Դրանք պետք են տպագրության, կայքի, սոցցանցերի և ցանկացած այլ կիրառության համար։
Գինը կախված է նախագծի ծավալից։ Լրացրու կարճ բրիֆը, ու 1 աշխատանքային օրվա ընթացքում կուղարկեմ գնառաջարկ։
Այո։ Լոգոն առանձին փաթեթ է։ Իսկ եթե հետո ուզես ընդլայնել այն ամբողջական ինքնության, կշարունակենք նույն հիմքի վրա։
Այո։ Ամբողջ աշխատանքը կարող է ընթանալ առցանց՝ հանդիպումները զանգով, ֆայլերը՝ էլեկտրոնային։
Սեղմիր «Ստանալ գնառաջարկ», լրացրու 4 քայլանոց բրիֆը, ու կապ կհաստատեմ 1 աշխատանքային օրվա ընթացքում։
Չգտա՞ր հարցիդ պատասխանը։ Գրիր ինձ WhatsApp-ով
Գրել WhatsApp-ովԳրիր նախագծի մասին՝ կպատասխանեմ մեկ աշխատանքային օրվա ընթացքում։