Նկարչի աչք
Ավարտել եմ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը որպես նկարիչ։ Կոմպոզիցիան, գույնը և ձևը իմ հիմքն են։

+374 98 000 577narekteryan99@gmail.com
Ես Նարեկն եմ՝ գրաֆիկ դիզայներ և նկարիչ։ Ավարտել եմ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը որպես նկարիչ, ու արդեն ավելի քան 6 տարի աշխատում եմ կոմերցիոն դիզայնում՝ մասնագիտանալով լոգոյի, բրենդինգի և փաթեթավորման մեջ։
Նկարչությունից բերել եմ մի պարզ սկզբունք. ամեն դետալ պետք է իմաստ ունենա։ Դրա համար աշխատում եմ քիչ, բայց ճշգրիտ տարրերով, որպեսզի բրենդը ճանաչվի մեկ հայացքից ու նույնքան ուժեղ աշխատի պիտակի, աֆիշի և էկրանի վրա։
Աշխատել եմ ինչպես մեծ կառույցների՝ Հանրային հեռուստաընկերության, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի, Sharm Holding-ի, այնպես էլ փոքր բիզնեսների և ստարտափների հետ։ Ներկայումս դիզայն թիմի ղեկավար եմ SPiN Ideas Agency-ում։
Կարծում եմ, որ դիզայնը պետք է ոչ միայն գեղեցիկ լինի, այլև վաճառի։ Լավ բրենդը օգնում է բիզնեսին վերցնել այն գինը, որին արժանի է, ու երևալ այնքան պրոֆեսիոնալ, որքան իրականում կա։
Ավարտել եմ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը որպես նկարիչ։ Կոմպոզիցիան, գույնը և ձևը իմ հիմքն են։
Մտածում եմ ոչ միայն գեղեցկության, այլև մարքեթինգի մասին՝ ինչպես բրենդը կաշխատի վաճառքի համար։
Աշխատել եմ Հանրային հեռուստաընկերության, Օպերայի և բալետի ազգային թատրոնի, Eurovision-ի նախագծերի վրա։ Նույն մոտեցումն եմ բերում ամեն բիզնեսի՝ մեծ թե փոքր։
Ցուցանակից ու փաթեթից մինչև Instagram՝ բրենդդ ամենուր նույն ձայնով է խոսում։
Նախագծի վերջում ստանում ես բոլոր աղբյուր ֆայլերը։ Հարցերիդ պատասխանում եմ 1 աշխատանքային օրվա ընթացքում։
Քո լոգոն ստեղծում եմ զրոյից՝ առանց շաբլոնների ու AI գեներացիայի։




















Լոգո, որը հիշվում է մեկ հայացքից։ 3 կոնցեպտ, 2 ուղղման փուլ, 2–3 շաբաթ։
ՄանրամասնԱմբողջական ինքնություն՝ լոգոյից մինչև բրենդբուք։ 4–6 շաբաթ։
ՄանրամասնՓաթեթ, որը դարակի վրա առաջինն է նկատվում՝ մինչև տպագրության պատրաստ ֆայլեր։
ՄանրամասնՆաև. խմբագրական դիզայն, նեյմինգ, սոցցանցերի դիզայն
New Layer-ը գրաֆիկ դիզայնի օնլայն դասընթաց է հայերենով, որը ամբողջությամբ ինքս եմ դասավանդում։ 4 ամսում զրոյից մինչև պորտֆոլիո՝ լոգո, բրենդինգ, փաթեթավորում և AI՝ որպես ամենօրյա գործիք։
Դասընթացի մասինԳրիր նախագծի մասին՝ կպատասխանեմ մեկ աշխատանքային օրվա ընթացքում։