Լոգոյի դիզայնԵՐԵՎԱՆՈՒՄ

Լոգո, որը հիշվում է մեկ հայացքից և աշխատում է ամենուր՝ ցուցանակից մինչև Instagram-ի ավատար։ 3 կոնցեպտ, 2 ուղղման փուլ և բոլոր source ֆայլերը՝ 2–3 շաբաթում։

Ում համար է

  • Նոր բիզնես, որը պատրաստվում է բացվել

    Եթե պատրաստվում ես բացվել ու լոգո է պետք ցուցանակի, փաթեթի և սոցցանցերի համար, ավելի լավ է այն անել մեկ անգամ ու ճիշտ, քան հետո փոխել ամբողջ տպագրությունը։

  • Բիզնես, որի լոգոն սիրողական է երևում

    Լոգոն պատրաստվել է արագ՝ ընկերոջ կամ շաբլոնի օգնությամբ, ու հիմա չի համապատասխանում այն որակին, որ իրականում առաջարկում ես։

  • Բրենդ, որ դուրս է գալիս նոր շուկա

    Երբ աշխատում ես Հայաստանից դուրս կամ միջազգային հաճախորդների հետ, լոգոն պետք է նույնքան վստահ կարդացվի բոլոր լեզուներով ու կրիչներում։

  • Նրանք, ում դեռ ամբողջական բրենդինգ պետք չէ

    Եթե հիմա միայն լոգո է պետք, սկսում ենք դրանից։ Երբ պատրաստ լինես, ամբողջական ինքնությունը կկառուցենք նույն հիմքի վրա։

Ինչ ես ստանում

Լոգոն բիզնեսիդ առաջին հանդիպումն է հաճախորդի հետ։ Այն պետք է լինի այնքան պարզ, որ կարդացվի փոքր չափում, և այնքան բնորոշ, որ չշփոթվի մրցակիցներիդ հետ։ Դրա համար աշխատանքը սկսվում է ոչ թե գծագրից, այլ քո բիզնեսի, մրցակիցների և լսարանի ուսումնասիրությունից։

Ներկայացնում եմ 3 տարբեր կոնցեպտ, որոնցից յուրաքանչյուրը ցույց է տալիս իր ուղղությունը։ Ընտրածդ կոնցեպտը մշակում ենք 2 ուղղման փուլով, մինչև ամեն մանրուք իր տեղում լինի։

Լոգոն ստուգում եմ իրական չափերով և կրիչներով՝ ավատարից մինչև մեծ ցուցանակ, որ այն նույնքան մաքուր աշխատի ամենուր։

Վերջում ստանում ես լոգոյի հիմնական և լրացուցիչ տարբերակները, գունավոր և սև-սպիտակ լուծումները և բոլոր source ֆայլերը։ Ֆայլերն ամբողջությամբ քոնն են՝ տպագրության, կայքի և սոցցանցերի համար։

Ներառված է
  • 3 կոնցեպտ
  • 2 ուղղման փուլ ընտրված կոնցեպտի վրա
  • Հիմնական և լրացուցիչ տարբերակներ
  • Գունավոր և սև-սպիտակ տարբերակներ
  • Բոլոր source ֆայլերը (AI, SVG, PDF, PNG)
Ժամկետ
2–3 շաբաթ
Ստանալ գնառաջարկ

Ինչպես ենք աշխատում

  1. Քայլ 1. Բրիֆ

    Կարճ բրիֆ և գնառաջարկ 1 աշխատանքային օրում։

  2. Քայլ 2. Մեկնարկ

    50% կանխավճար, հետո հետազոտություն՝ բիզնեսդ, մրցակիցները, լսարանը։

  3. Քայլ 3. Կոնցեպտներ

    3 կոնցեպտ, դու ընտրում ես ուղղությունը։

  4. Քայլ 4. Մշակում

    2 ուղղման փուլ ընտրված կոնցեպտի վրա։

  5. Քայլ 5. Հանձնում

    Մնացած 50%-ից հետո՝ բոլոր source ֆայլերը։

Բացումից հետո մարդիկ գալիս էին՝ ասելով, որ լոգոն տեսել են փողոցում և հիշել։ Դա վարսավիրանոցի լավագույն գովազդն էր։
Station Barbershop

Հաճախ տրվող հարցեր

Սովորաբար 2–3 շաբաթ՝ բրիֆից մինչև վերջնական ֆայլեր։ Ժամկետը կախված է նաև նրանից, թե որքան արագ ենք համաձայնեցնում կոնցեպտները։

Ներկայացնում եմ 3 կոնցեպտ։ Ընտրածդ ուղղության վրա կա 2 ուղղման փուլ։

Բոլոր source ֆայլերը. AI, SVG, PDF, PNG։ Դրանք պետք են տպագրության, կայքի, սոցցանցերի և ցանկացած այլ կիրառության համար։

50% կանխավճար՝ աշխատանքը սկսելուց առաջ, և 50%՝ նախագծի վերջում, վերջնական ֆայլերը ստանալուց առաջ։

Այո։ Լոգոն առանձին փաթեթ է։ Իսկ եթե հետո ուզես ընդլայնել այն ամբողջական ինքնության, կշարունակենք նույն հիմքի վրա։

Articles are in Armenian

Կարդալ բլոգում

Սկսենք քո լոգոն

Լրացրու կարճ բրիֆը՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում կուղարկեմ գնառաջարկ։