- Կոնցեպտ և դիզայն
- Տպագրության պատրաստ ֆայլեր (դայքաթ, գունային պրոֆիլներ)
- Ֆոտոռեալիստիկ մոքափեր
- Բոլոր source ֆայլերը
- Ժամկետ
- Կախված է ապրանքների քանակից, ճշտում ենք բրիֆից հետո
Փաթեթ և պիտակ, որոնք դարակին առաջինն են նկատվում՝ կոնցեպտից մինչև տպագրության պատրաստ ֆայլեր և ֆոտոռեալիստիկ մոքափեր։
Դարակին գնորդը որոշում է վայրկյանների ընթացքում։ Փաթեթը պետք է հեռվից ցույց տա, թե ինչ ապրանք է և ինչու արժե այն ընտրել։
Պիտակը պատմում է ապրանքի ծագման և բնավորության մասին ու պետք է ճիշտ աշխատի տպագրության բոլոր սահմանափակումներով։
Երբ ունես մի քանի ապրանք կամ համ, ստեղծում ենք համակարգ, որտեղ ամեն տարբերակ առանձնանում է, բայց ամբողջ գիծը ճանաչվում է որպես մեկ բրենդ։
Ընկերության մերչ, միջոցառումների և նվերների փաթեթներ, որոնք շարունակում են բրենդիդ ոճը։
Լավ փաթեթը միաժամանակ մի քանի խնդիր է լուծում. գրավում է ուշադրությունը դարակին, պարզ ասում է, թե ինչ է ներսում, և համապատասխանում է տպագրության տեխնիկական պահանջներին։
Աշխատանքը սկսվում է կոնցեպտից ու դիզայնից։ Հետո պատրաստում եմ տպագրության պատրաստ ֆայլեր՝ դայքաթով և գունային պրոֆիլներով, որ տպարանը ստանա ճիշտ այն, ինչ պետք է, առանց լրացուցիչ հարցերի։
Ֆոտոռեալիստիկ մոքափերը թույլ են տալիս տեսնել փաթեթը նախքան տպագրությունը և օգտագործել պատկերները կայքում, սոցցանցերում ու ներկայացումներում։
Եթե արդեն ունես բրենդբուք, փաթեթը կառուցում եմ դրա կանոններով։ Եթե չունես, կարող ենք զուգահեռ մշակել նաև բրենդինգը։
Կարճ բրիֆ և գնառաջարկ 1 աշխատանքային օրում։
50% կանխավճար, հետո հետազոտություն՝ բիզնեսդ, մրցակիցները, լսարանը։
3 կոնցեպտ, դու ընտրում ես ուղղությունը։
2 ուղղման փուլ ընտրված կոնցեպտի վրա։
Մնացած 50%-ից հետո՝ բոլոր source ֆայլերը։
Mi Tas-ի բրենդբուքն ու պիտակը գինին դարձրին դարակի ամենանկատելի շիշը։ Խանութներն իրենք սկսեցին առաջ դնել այն։
Ժամկետը կախված է ապրանքների քանակից, ճշտում ենք բրիֆից հետո։
Կոնցեպտ և դիզայն, տպագրության պատրաստ ֆայլեր (դայքաթ, գունային պրոֆիլներ), ֆոտոռեալիստիկ մոքափեր և բոլոր source ֆայլերը։
50% կանխավճար՝ աշխատանքը սկսելուց առաջ, և 50%՝ նախագծի վերջում, վերջնական ֆայլերը ստանալուց առաջ։
Գինը կախված է նախագծի ծավալից։ Լրացրու կարճ բրիֆը, ու 1 աշխատանքային օրվա ընթացքում կուղարկեմ գնառաջարկ։
Այո։ Ամբողջ աշխատանքը կարող է ընթանալ առցանց՝ հանդիպումները զանգով, ֆայլերը՝ էլեկտրոնային։
Articles are in Armenian

Բրենդբուքը կանոնների գիրք է, որը պահում է բրենդդ ամբողջական։ Ինչ է ներառում, ինչպես է խնայում ժամանակ և գումար, և երբ է այն պետք քո բիզնեսին։
Լրացրու կարճ բրիֆը՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում կուղարկեմ գնառաջարկ։