- Լոգո (3 կոնցեպտ, 2 ուղղման փուլ)
- Գունային պալիտրա և տառատեսակներ
- Գրաֆիկական տարրեր և պատկերային ոճ
- Կիրառություններ. այցեքարտ, սոցցանցերի շաբլոններ, տպագիր նյութեր
- Բրենդբուք
- Բոլոր source ֆայլերը
- Ժամկետ
- 4–6 շաբաթ
Ամբողջական վիզուալ համակարգ՝ լոգո, գույներ, տառատեսակներ, գրաֆիկական տարրեր, կիրառություններ և բրենդբուք, որպեսզի բիզնեսդ ամենուր նույն ձայնով խոսի։ Ժամկետը՝ 4–6 շաբաթ։
Կայքը, սոցցանցերը, փաթեթն ու տպագիր նյութերը տարբեր ժամանակ ու տարբեր մարդիկ են արել, ու դրանք իրար նման չեն։ Բրենդինգը դրանք միավորում է մեկ համակարգում։
Երբ ինքնությունը կառուցված է առաջին օրվանից, ամեն նոր նյութ արագ է պատրաստվում ու միշտ ճանաչելի է։
Եթե բիզնեսդ փոխվել է, իսկ վիզուալը մնացել է նույնը, թարմացնում ենք ինքնությունը՝ պահելով այն, ինչ հաճախորդներդ արդեն ճանաչում են։
Բրենդբուքը տալիս է հստակ կանոններ, որ քո թիմը կամ ցանկացած կապալառու ճիշտ օգտագործի լոգոն, գույներն ու տառատեսակները։
Բրենդինգը լոգոյից ավելին է։ Դա համակարգ է, որը որոշում է, թե ինչպես է բիզնեսդ երևում ամեն շփման կետում՝ այցեքարտից ու ցուցանակից մինչև Instagram-ի պոստ և տպագիր կատալոգ։
Սկսում ենք լոգոյից՝ 3 կոնցեպտ և 2 ուղղման փուլ։ Հետո ընտրված ուղղության շուրջ կառուցում եմ գունային պալիտրան, տառատեսակները, գրաֆիկական տարրերն ու պատկերային ոճը և ցույց եմ տալիս, թե ինչպես են դրանք աշխատում իրական կիրառություններում։
Աշխատում եմ քիչ, բայց ճշգրիտ տարրերով, որ բրենդը ճանաչվի մեկ հայացքից ու նույնքան ուժեղ աշխատի պիտակի, աֆիշի և էկրանի վրա։
Ամեն ինչ հավաքվում է բրենդբուքում՝ կանոնների գրքում, որ բրենդդ ամբողջական մնա, նույնիսկ երբ նյութերը պատրաստում են ուրիշները։ Վերջում ստանում ես բոլոր source ֆայլերը։
Կարճ բրիֆ և գնառաջարկ 1 աշխատանքային օրում։
50% կանխավճար, հետո հետազոտություն՝ բիզնեսդ, մրցակիցները, լսարանը։
3 կոնցեպտ, դու ընտրում ես ուղղությունը։
2 ուղղման փուլ ընտրված կոնցեպտի վրա։
Մնացած 50%-ից հետո՝ բոլոր source ֆայլերը։
MR Motors-ի բրենդային համակարգը մեր էլեկտրական մոդելները վերջապես դրեց պրեմիում դաշտում։ Ներկայացումների ժամանակ բրենդն արդեն ինքն է խոսում։
4–6 շաբաթ։ Այն ներառում է լոգոն, գույները, տառատեսակները, գրաֆիկական տարրերը, կիրառությունները և բրենդբուքը։
Ներկայացնում եմ 3 կոնցեպտ։ Ընտրածդ ուղղության վրա կա 2 ուղղման փուլ։
50% կանխավճար՝ աշխատանքը սկսելուց առաջ, և 50%՝ նախագծի վերջում, վերջնական ֆայլերը ստանալուց առաջ։
Բոլոր source ֆայլերը. AI, SVG, PDF, PNG։ Դրանք պետք են տպագրության, կայքի, սոցցանցերի և ցանկացած այլ կիրառության համար։
Այո։ Ամբողջ աշխատանքը կարող է ընթանալ առցանց՝ հանդիպումները զանգով, ֆայլերը՝ էլեկտրոնային։
Articles are in Armenian

Միայն լոգո՞, թե՞ ամբողջական բրենդինգ։ Պարզ բացատրություն տարբերության մասին և 5 հարց, որոնք կօգնեն որոշել, թե ինչ է իրականում պետք քո բիզնեսին։

Բրենդբուքը կանոնների գիրք է, որը պահում է բրենդդ ամբողջական։ Ինչ է ներառում, ինչպես է խնայում ժամանակ և գումար, և երբ է այն պետք քո բիզնեսին։
Լրացրու կարճ բրիֆը՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում կուղարկեմ գնառաջարկ։