Բրենդի ինքնաստուգում
ՔՈ ԲՐԵՆԴԸ ՊՐՈՖԵՍԻՈՆԱ՞Լ Է ԵՐԵՎՈՒՄ, ԹԵ՞ ՍԻՐՈՂԱԿԱՆ
Պատասխանիր 12 կարճ հարցի։ 2 րոպեում կտեսնես, թե բրենդիդ որ կետերն են քեզ գումար կորցնել տալիս։
- Լոգոդ լավ է երևում և՛ ցուցանակի, և՛ Instagram-ի փոքր ավատարի վրա։ Եթե լոգոն փոքր չափում «խառնվում» է, մարդիկ քեզ չեն ճանաչում հենց այնտեղ, որտեղ ամենաշատն են տեսնում։
- Լոգոդ ունի սև-սպիտակ տարբերակ, որը նույնքան ճանաչելի է։ Կնիք, փորագրություն, մեկ գույնով տպագրություն. առանց սև-սպիտակ տարբերակի լոգոն այստեղ կորցնում է իր ուժը։
- Բոլոր նյութերումդ օգտագործում ես նույն 2–3 գույները։ Մշտական գույները հիշվում են ավելի արագ, քան անունը։ Ամեն անգամ նոր գույնը ջնջում է այդ հիշողությունը։
- Ունես որոշված տառատեսակներ, որոնք օգտագործում ես ամենուր։ Պատահական տառատեսակները բրենդին տալիս են անկայուն ու սիրողական տեսք, նույնիսկ եթե լոգոն լավն է։
- Սոցցանցերիդ պոստերը նման են մեկ բրենդի, ոչ թե տարբեր դիզայներների աշխատանքի։ Լենտան առաջին տեղն է, որտեղ մարդիկ դատում են քո մասին։ Խառը ոճը նշանակում է՝ համակարգ չկա։
- Այցեքարտդ, կայքդ, փաթեթդ և սոցցանցերդ իրար «ճանաչում» են։ Երբ շփման կետերը տարբեր են, հաճախորդը չի կապում դրանք մեկ բրենդի հետ, և վստահությունը ցրվում է։
- Ունես լոգոյիդ source ֆայլերը (AI, SVG կամ PDF)։ Առանց վեկտորային ֆայլերի ամեն ցուցանակ ու տպագրություն դառնում է խնդիր, իսկ որակը՝ վատանում։
- Նոր դիզայները կարող է աշխատել բրենդիդ հետ՝ առանց քեզ հարցեր տալու (ունես բրենդբուք)։ Բրենդբուքը խնայում է ժամանակ ու գումար ամեն նոր նախագծում և պահում է բրենդը միասնական։
- Լոգոդ ստեղծված չէ շաբլոնով կամ անվճար գեներատորով։ Շաբլոնային լոգոն կարող է նույնը լինել ուրիշի մոտ, և այն հնարավոր չէ իրավաբանորեն պաշտպանել։
- Առաջին հայացքից առանձնանում ես մրցակիցներիցդ։ Եթե նման ես մրցակիցներիդ, հաճախորդն ընտրում է գնով, ոչ թե քեզ։
- Բրենդդ համապատասխանում է այն գնին, որ ուզում ես վերցնել քո ապրանքի կամ ծառայության համար։ Մարդիկ գինը դատում են տեսքով։ Էժան տեսքը դժվարացնում է բարձր գին արդարացնելը։
- Չես քաշվում բրենդդ ցույց տալ խոշոր գործընկերոջը կամ ներդրողին։ Եթե բրենդդ ամաչեցնում է քեզ, այն արդեն խանգարում է աճին ու նոր հնարավորություններին։
1 / 12
Ստեղնաշարով՝ Y / N կամ ← →